Չափազանց հետաքրքիր, տարբերվող, գունեղ և յուրօրինակ համով աղցան` Կարտոֆիլով և կանաչեղենով

Բաղադրիչներ

2 խոշոր կարտոֆիլ

1 թ/գ մեղր + 1 ճ/գ ձիթայուղ

աղ

սև պղպեղ

մի քանի հատ հազարի տերև, ռուկոլլա

80 գ ընկույզ

80 գ ձիթայուղ

3 ճ/գ խնձորի քացախ

1 ճ/գ մանանեխ

2 ատամիկ սխտոր

1 խնձոր

պանիր ֆետա

նռան հատիկներ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը խորանարդաձև կտրատել, ավելացնել ձիթայուղ, աղ, սև պղպեղ, մեղր, լավ խառնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե

Ընկույզը 2 րոպե բովել, ավելացնել մի պտղունց աղ և վերցնել կրակից

Ձիթայուղին ավելացնել խնձորի քացախ, մանանեխ, ճզմած սխտոր, աղ, սև պղպեղ և լավ խառնել

Ռուկոլլան, հազարը կտրատել, ավելացնել ստացված սոուսի մի մասը, լավ խառնել

Ավելացնել արդեն պատրաստ կարտոֆիլը, կիսալուսնաձև կտրատած խնձորը, բոված ընկույզը

Ավելացնել պանիր, նռան հատիկներ, մնացած սոուսը, թողնել 15 րոպե և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում