Չափազանց հեշտ, արագ և շատ համեղ ուտեստ: Հավի մսով ռուլետներ` ջեռոցում

Բաղադրիչներ

3 հավի կրծքամիս

1 ճ/գ յոգուրտ

1 թ/գ մանանեխ

1 ատամիկ սխտոր

0,5 լոլիկ

ռեհան, կանաչ սոխ

150 գ պանիր

աղ

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը երկարությամբ կիսել, ծեծել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով

Սխտորը ճզմել, ավելացնել յոգուրտ, մանանեխ, լավ խառնել և քսել մսի մի կողմի վրա

Ավելացնել ռեհան, կանաչ սոխ, 1 կտոր լոլիկ, 1 կտոր պանիր և ռուլետի պես փաթաթել

Կաղապարի ներսը պատել ձեթով, դնել պատրաստած ռուլետները և տեղափոխել 200°С տաքացրած ջեռոց` 20-25 րոպե

Ավելացնել քերած պանիր և ևս 5 րոպե թողնել ջեռոցում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում