Բաղադրիչներ
1 կգ կարտոֆիլ
400 գ աղացած միս
1 գլուխ սոխ
2 ատամիկ սխտոր
աղ
0,5 թ/գ սև և կարմիր պղպեղներ
օրեգանո
100 գ ջուր
1 հատ դափնու տերև
400 գ տոմատի մածուկ
պանիր` մոցարելլա և ևս մեկ ցանկացած տեսակից)
կանաչ սոխ
ձիթայուղ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլը կիսալուսնաձև կտրատել, տապակել 15 րոպե միջին ջերմության կրակի վրա, այնուհետև համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, մի պտղունց օրեգանո ավելացնել և խառնել

Կարտոֆիլը տեղափոխել հրակայուն տարայի մեջ և հավասարապես տարածել

Աղացած միսը տապակել 1 րոպե, ապա ավելացնել խորանարդաձև կտրատած սոխը և 3 րոպե թողնել կրակին

Ավելացնել տոմատի մածուկ, համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մի պտղունց օրեգանո և լավ խառնել

Ավելացնել ճզմած սխտոր, ջուր, դափնու տերև, ծածկել կափարիչն ու թողնել 7 րոպե թույլ կրակի վրա

Լցնել կարտոֆիլի վրա և հավասարապես տարածել

Ավելացնել պանիր մոցարելլա, քերած պանիր, կանաչ սոխ, մի պտղունց օրեգանո, ձիթայուղ և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե

Համտեսե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ