Բաղադրիչներ
2 սմբուկ
4 լոլիկ
200 գ պանիր
150 գ քերած պանիր
200 գ խոզապուխտ
ձիթայուղ
օրեգանո
աղ
Պատրաստման եղանակը
Սմբուկը երկարությամբ կտրատել, 2 կողմից համեմել աղով, թողնել 20 րոպե, անձեռոցիկի օգնությամբ չորացնել, ձիթայուղ ավելացնել և դնել 200°С տաքացրած ջեռոցում 15 րոպե
Հրակայուն տարայի մեջ ձիթայուղ քսել, 1 շերտ սմբուկ, խոզապուխտ շարել
Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ, պանիր
Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել, ավելացնել քերած պանիր, օրեգանո և դնել 200°С տաքացրած ջեռոցում 30 րոպե
Զզարդարեք մանրացրած համեմով և մատուցեք )))
Բարի ախորժակ