Կաթնաշոռային թխվածքաբլիթներ
Համեղ և խրթխրթան կաթնաշոռային թխվածքաբլիթներ՝ յուրօրինակ և գեղեցիկ ձևավորմամբ:
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 80 գ շաքարավազ
- 1.5 գ վանիլին
- 80 գ կարագ
- 250 գ կաթնաշոռ
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 300 գ ալյուր
- աղ
- շաքարի փոշի
Պատրաստման եղանակը
1 Ձուն և շաքարավազը հարել, ավելացնել մի փոքր աղ և վանիլինը:
2 Ավելացնել սենյակային ջերմաստիճանի կարագը, և խառնել:
3 Ավելացնել կաթնաշոռը, և խառնել մինչև ստացվի միասեռ զանգված:
4 Ալյուրին ավելացնել փխրեցուցիչև, և լցնել խմորի մեջ: Ձեռքով խառնել, մինչև համաչափ խառնուրդ ստանալը:
5 Խմորը գրտնակով բացել՝ 3մմ հաստությամբ:
6 Խմորը կլոր կտրատել: Ձևավորումը ստանալու համար անհրաժեշտ է 3 կլոր կտրատված խմոր:
7 Խմորները կիսով չափ կպցնել իրար, ոլորել, և բաժանել 2 մասի:
8 Եզրերը ձևավորել, որ ստացվեն փոքրիկ վարդեր:
9 Թխել 20-25 րոպե 180°C ջեռոցում;
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: