Ծովախեցգետնի տապակած ձողիկներ

Ախորժելի ուտեստ քաղցը շատ արագ հագեցնելու համար:
Բաղադրիչներ
- 200 գ ծովախեցգետնի ձողիկներ
- 2 հատ ձու
- 5 ճաշի գդալ ալյուր
- 1 ճաշի գդալ մայոնեզ
- 1/2 թեյի գդալ աղ
- սոդա
- բուսայուղ
Պատրաստման եղանակը
1 Ձվին ավելացնել մայոնեզը, աղը և մի փոքր սոդան, և լավ հարել:

2 Ավելացնել ալյուրը, և խառնել:

3 Ծովախեցգետնի ձողիկները թաթախել խմորի մեջ, այնուհետև տապակել բուսայուղի մեջ:


4 Մատուցելիս վրան կարող եք սամիթ կտրատել:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով: