Բաղադրիչներ
700 գ խոզի լյարդ
եռման ջուր
3 գլուխ սոխ
1 թ/գ շաքարավազ
2 ատամիկ սխտոր
1 թ/գ աղ
1 թ/գ մսի համեմունք
4 ճ/գ թթվասեր
1 թ/գ մանանեխ
2 ճ/գ ջուր
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, ավելացնել եռման ջուր, թողնել 5 րոպե, ապա անցկացնել սառը ջրով
Սոխը կիսալուսնաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել շաքարավազ, մի պտղունց աղ, թողնել 3 րոպե, ավելացնել մանրացրած սխտոր, թողնել ևս 1 րոպե
Ավելացնել միսը, 1 թ/գ աղ, մսի համար նախատեսված համեմունք, խառնել, ծածակել կափարիչն ու թողնել թույլ կրակին 5 րոպե
Թթվասերին ավելացնել մանանեխ, 2 ճ/գ ջուր, լավ խառնել, ավելացնել մսին, ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 10 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ