Ոչ սովորական աղցան սովորական բաղադրիչներից

Բաղադրությունը

  • 1 հատ հավի կրծքամիս,
  • 300-350 գ վարունգ,
  • 150 գ պահածոյացված եգիպտացորեն,
  • սամիթ,
  • 0.5 թեյի գդալ աղ,
  • մայոնեզ:

Պատրաստման եղանակը

Հավի կրծքամիսը խաշել կամ ջեռոցում եփել:

Սամիթը, վարունգը և հավի կրծքամիսը կտրատել:

Միավորել այս բաղադրիչները, համեմել աղով և պղպեղով, ավելացնել մայոնեզը և լավ խառնել:

Մայոնեզի փոխարեն կարող եք պատրաստել հետևյալ սոուսը. թթվասեր, սև պղպեղ, աղ և մանանեխ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում