Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
1/2 դեղին պղպեղ
1/2 կարմիր պղպեղ
1 ատամիկ սխտոր
230 գ տոմատի սոուս կամ աղացած լոլիկ
200 գ բրինձ
250 գ խաշած լոբի
100 գ մարինացված եգիպտացորեն
220 գ ջուր
Պատրաստման եղանակը
Սոխը խորանարդաձև կտրատել, 3 րոպե տապակել, ավելացնել խորանարդաձև կտրատած պղպեղներ, մանրացրած սխտոր, թողնել ևս 3 րոպե
Ավելացնել տոմատի սոուս կամ աղացած լոլիկ, մի պտղունց աղ, սև պղպեղ և թողնել ևս 2 րոպե
Ավելացնել բրինձ, խաշած լոբի, մարինացված եգիպտացորեն, աղ, լավ խառնել, ծածկել կափարիչն ու թողնել միջին ջերմության կրակին 15-20 րոպե
Կարող եք մատուցել )))
Բարի ախորժակ