Բաղադրիչներ
10 ձու
աղ
16 գ վանիլին
220 գ շաքարավազ
100 գ ձեթ
100 մլ կաթ
190 գ ալյուր
5 գ փխրեցուցիչ
35 գ կակո
60 մլ տաք կաթկրեմի
Կաղապարի չափը` 37*25 սմ
Կրեմի պատրաստման համար`
100 մլ 30% սերուցք
8 գ վանիլին
20 գ շաքարի փոշի
150 գ սերուցքային պանիր
Պատրաստման եղանակը
Ձվերի դեղնուցն ու սպիտակուցը առանձնացնել, սպիտակուցին ավելացնել վանիլին, հարել 5-6 րոպե` մաս-մաս ավելացնելով 120 գ շաքարավազ
Ձվի դեղնուցը 100 գ շաքարավազի հետ հարել, ավելացնել ձեթ, կաթ և հարել
Ալյուրին ավելացնել փխրեցուցիչ, ապա ավելացնել ձվի դեղնուցին և հարել
Մաս-մաս ավելացնել սպիտակուցը, լավ խառնել
Կաղապարի մեջ յուղաթուղթ փռել, ստացված խմորի մի մասը լցնել
Կակաոյին ավելացնել ջուր, լավ խառնել, ավելացնել խմորի մնացած մասին, լավ խառնել
Ավելացնել ընդհանուրին, ապա գդալի բռնակով՝ խորությամբ, լայնությամբ և երկարությամբ գծեր անել և դնել 170°С տաքացրած ջեռոցում 25 րոպե
Շրջել հակառակ կողմի վրա, փայլաթիթեղի հետ միասին, լայնությամբ ռուլետի պես փաթաթել և 1-2 ժամ թողնել սառնարանում
Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքին ավելացնել վանիլին, շաքարի փոշի, սերուցքային պանիր, հարել և լցնել խոհարարական պարկի մեջ
Ռուլետը շատ քիչ բացել, բաց հատվածով լցնել կրեմը
Շրջել հակառակ կողմի վրա, կտրել և մատուցել )))
Բարի ախորժակ