Շտապեք պատրաստել և վայելել այս յուրօրինակ, համեղ և բավականին հեշտ պատրաստվող կոտլետները` սմբուկով

Բաղադրիչներ

2 սմբուկ

2 ատամիկ սխտոր

Աղ

Սև պղպեղ

1 ձու

40 գ պարմեզան պանիր

4 ռեհանի տերև

3 ճ/գ ձիթայուղ

100 գ պաքսիմատ

Պատրաստման եղանակը

Սխտորը 1 րոպե տապակել ձեթով, հանել: Նույն ձեթի մեջ լցնել խորանարդաձև կտրատած սմբուկ, համեմել աղով, սև պղպեղով և տապակել այնքան, մինչև կփափկեն

Վերցնել կրակից և թողնել սառչի: Ավելացնել ձու, պարմեզան պանիր, մանրացրած ռեհան և լավ խառնել

Ավելացնել ձիթայուղ, պաքսիմատ և լավ խառնել

Ստացված զանգվածից շրջանաձև կոտլետներ ձևել, պատել պաքսիմատով

Տապակել 2 կողմից և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում