Աղանդեր Բաղադրատոմսեր

Շոկոլադե տրուֆել սեփական ձեռքերով

Շոկոլադե տրուֆել
1 час 30 минуты

Բաղադրիչներ

  • 150 գր շոկոլադ (դառը)
  • 70 մլ սերուցք (35%)
  • 3 ճաշի գդալ կակաո
  • 1–2 ճաշի գդալ շաքարի փոշի
  • 1 ճաշի գդալ կոնյակ (կամ որևէ այլ ալկոհոլ)

Պատրաստման եղանակը

  • Շոկոլադը մանր կտրատել և լցնել մետաղյա տարայի մեջ:
  • Սերուցքը տաքացնել  մինչև եռալը, բայց չեռացնել: Ավելացնել շաքարի փոշին :
  • Սերուցքը լցնել շոկոլադի վրա և խառնել, մինչև շոկոլադի հալվելը:
  • Ավելացնել կոնյակը , խառնել, փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում, որ սառչի (մոտ 40 րոպե):
  • Հանել սառնարանից, և ստացված խառնուրդից ձևավորել փոքրիկ գնդիկներ: Փակել սննդային տոպրակով և դնել սառնարանում (մոտ 20 րոպե):
  • Տարայի մեջ մաղել կակաոն, և գնդիկները թաթախել կակաոյի մեջ:
  • Պատրաստ է: Տրուֆելները պահել սառնարանում՝ հերմետիկ փակված տարայի մեջ: