Շոկոլադե տորթ

Քաղցրի սիրահարների ամենասիրելի տորթը:
Բաղադրիչներ
- 260 գ ալյուր
- 410 գ շաքարավազ
- 90 գ կակաո
- 2 թեյի գդալ սոդա
- 1 թեյի գդալ աղ
- 2 հատ ձու
- 300 մլ կաթ
- 240 մլ բուսայուղ
- 100 մլ տաք ջուր
- 1 թեյի գդալ վանիլին
- 240 մլ խտացրած կաթ
- 130 գ սև շոկոլադ
Կրեմ
- 300 մլ սերուցք
- 90 գ շաքարի փոշի
- 5 գ կակաո
- շոկոլադե քերուկ
Պատրաստման եղանակը
- Տորթի չոր բաղադրիչները խառնել իրար:

- Ավելացնել բուսյուղը, կաթը, հարած ձուն, և լավ հարել:

- Ավելացնել ջուրը, և խառնել մինչև միասեռ զանգված ստացվի:
- Տարայի մեջ բուսայուղ քսել, խմորը լցնել, թխել 160°C ջեռոցում 45-50 րոպե:

- Խտացրած կաթը տաքացնել, եռացրած ջրի վրա, ավելացնել շոկոլադը, և լավ խառնել:

- Խմորի վրա անցքեր բացել, վրան լցնել ջնարակը, հավասարաչափ տարածել:

- Սերուցքը լավ հարել մինչև ծավալը մեծանա, ավելացնել շաքարի փոշին, կակաոն, և լավ խառնել:
- Կրեմը հավասրաչափ տարածել տորթի վրա, վրան ցանել շոկոլադի քերուկը:
- Դնել սառնարանում 1 ժամ:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
