Բաղադրությունը
- 300 գ փխրուն թխվածքաբլիթներ (ռուս.՝ песочное печенье),
- 110 գ կարագ,
- 600 գ կաթնաշոռ,
- 500 մլ սերուցք (33%),
- 180 գ շոկոլադ,
- 100 մլ սուրճ,
- 30 գ ժելատին,
- 130 գ շաքարի փոշի,
- կակաո:
Պատրաստման եղանակը
Թխվածքաբլիթը էլեկտրական հարիչով՝ բլենդերով, մանրացնել:
Կարագը հալեցնել, ավելացնել թխվածքաբլիթի վրա և խառնել:
Այս զագնվածը լցնել ձևամանի մեջ (22 սմ), սեղմել/ճզմել և դնել սառնարանում:
Սուրճ պատրաստել, թողնել, որ այն սառչի և լցնել ժելատինի վրա: Հենց ժելատինը փքվի, այս զանգվածը մի փոքր տաքացնել:
Բարձր յուղայնությամբ կաթնաշոռը էլեկտրական հարիչով հարել: Ստացվում է մածուկանման զանգված:
Հարել սառը սերուցքը, իսկ հետո կամաց-կամաց ավելացնել շաքարի փոշին և միասին հարել:
Շոկոլադը հալեցնել, թողնել, որ մի փոքր հովանա և ավելացնել կաթնաշոռով զանգվածի մեջ: Ավելացնել նաև սրճով ու ժելատինով պատրաստված զանգվածը, և ամենը միասին խառնել:
Այնուհետև զգուշությամբ ավելացնել սերուցքը և խառնել:
Կրեմը լցնել թխվածքաբլիթներով պատրաստված շերտի վրա, ծածկել սննդային տոպրակով և ողջ գիշեր թողնել սառնարանում:
Մատուցելուց առաջ տորթի վրա կակաո շաղ տալ:
Բարի ախորժակ