Շոկոլադե-նարնջային թխվածքաբլիթներ
45 րոպե
Բաղադրիչներ
- 1 հատ ձու
- 150 գ շաքարավազ
- 110 գ կարագ
- 50 մլ նարնջի հյութ կամ կաթ
- +/- 180 գ ալյուր
- 40 գ կակաո
- 1 թեյի գդալ փխրեցուցիչ
- 1 պտղունց աղ
- 1 հատ նարնջի ցեդրա (ըստ ցանկության)
- վանիլ
- սպիտակ շոկոլադ
Պատրաստման եղանակը
1 Շաքարավազը, փափուկ կարագը, աղը և վանիլը խառնել, իսկ հետո 2-3 րոպե հարել:
2 Ավելացնել 1 հատ ձու և 1-2 րոպե հարել:
3 Այնուհետև ավելացնել նարնջի ցեդրան, նարնջի հյութը և կրկին 1-2 րոպե հարել:
4 Ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը խառնել, մաղել և 2-3 մասով ավելացնել զանգվածի մեջ՝ յուրաքանչյուր անգամ խառնելով:
5 Ստացվում է փափուկ և կպչուն խմոր:
6 Ջեռոցի ամանը ծածկել յուղաթղթով, և խմորի կտորները գդալի կամ խոհարարական պարիկի միջոցով դնել դրա մեջ: Կտորները մի փոքր տափակացնել:
7 Բլիթների վրա քերված շոկոլադ շաղ տալ:
8 Թխել նախապես տաքացված ջեռոցում 180 ջերմաստիճանում 8-10 րոպե: