Շոկոլադային տորթ. անուշաբույր, նրբահամ, հիանալի

Շոկոլադային տորթ
Հիանալի, անուշաբուր այս շոկոլադային տորթը ոչ ոքի անտարբեր չի թողնի:

Բաղադրիչներ

Խմոր

  • 3 հատ ձու
  • 200 գր շաքարավազ
  • 50 մլ բուսական յուղ
  • 50 մլ կաթ (3.2% յուղայնությամբ)
  • 3 ճաշի գդալ կակաո
  • 10 գր փխրեցուցիչ
  • 70 գր ալյուր

Օշարակ

  • 1 ճաշի գդալ կակաո
  • 3 ճաշի գդալ շաքարավազ
  • 160–200 մլ կաթ

Շոկոլադային շերտ (ջնարակ)

  • 4 ճաշի գդալ կակաո
  • 5 ճաշի գդալ շաքարավազ
  • 300 մլ կաթ
  • 50 գր կարագ

Կրեմ

  • 400 գր սերուցք (33%)
  • 3 ճաշի գդալ շաքարի փոշի
  • 1 ճաշի գդալ կակաո

Պատրաստման եղանակը

Օշարակ

1 Կակաոն, կաթը և շաքարավազը լցնել թավայի մեջ, խառնել և դնել կրակին: Եռալուն պես հանել կրակի վրայից:

Շոկոլադային շերտ (ջնարակ)

1 Կակաոն, շաքարավազը և կաթը խառնել, դնել կրակին, հարել մինչև եռալը: Եփել ևս 30 վայրկյան և հանել կրակի վրայից:
2 Ավելացնել կարագը, խառնել, մինչև որ դառնա համասեռ զանգված, այնուհետև անցկացնել մաղով:

Կրեմ

1 Սերուցքը և շաքարի փոշին հարել մինչև փրփրելը: Բաժանել երկու մասի, մի մասի մեջ կակաո լցնել և լավ խառնել:

Խմոր

1 Շաքարավազը և ձուն հարել 4–5 րոպե:
2 Ավելացնել բուսական յուղ, կաթ և հարել: Կակաոն մաղել, ավելացնել փխրեցուցիչ, ալյուր և հարել, մինչև որ դառնա համասեռ զանգված:
3 Ստացված զանգվածը լցնել յուղաթերթով ծածկված ձևամանի մեջ և դնել ջեռոցում 180°C ջերմաստիճանում մոտ 25–30 րոպե:
4 Հանել յուղաթերթը, և վրան լցնել օշարակը:
5 Սպասել, որ սառչի, վրան քսել երկու տեսակի կրեմները:
6 Լցնել շոկոլադային զանգվածը, և տորթը մի քանի ժամ դնել սառնարանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.