Շոգեխաշված հավի կրծքամիս. արագ, համեղ, հյութալի…

Շոգեխաշված հավի կրծքամիս
35 րոպե
Շոգեխաշված հավի կրծքամիսը հիանալի ուտեստ է թե՛ ճաշին, թե՛ ընթրիքին մատուցելու համար: Այն հյութալի է, անուշաբույր և շատ համեղ:

Բաղադրիչներ

  • 800 գր հավի կրծքամիս
  • 250 գր սոխ
  • 300 գր թթվասեր
  • 5 ատամիկ սխտոր
  • 30 գր կարագ
  • 1 ճաշի գդալ ալյուր
  • 300 մլ ջուր կամ հավի արգանակ
  • 1 թեյի գդալ համեմի սերմեր
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ
  • մաղադանոս

Պատրաստման եղանակը

1 Թավայի մեջ կարագ դնել, սոխը կիսալուսնաձև կտրատել և տապակել ցածր կրակի վրա մոտ 5 րոպե:
2 Ավելացնել մանր կտրատված սխտորը, ալյուրը, համեմի սերմերը, աղն ու պղպեղը: Խառնել և տապակել 1–2 րոպե:
3 Ավելացնել թթվասեր, հավի արգանակ (կամ ջուր) և եփել 3–4 րոպե ցածր կրակի վրա:
4 Շարել հավի կրծքամիսը, սպասել մինչև եռալը, այնուհետև փակել կափարիչով և շոգեխաշել 5–7 րոպե:
5 Պտտել և շոգեխաշել մինչև կրծքամսի եփվելը: Մատուցելիս վրան լցնել կտրատված մաղադանոս:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.