Շերտավոր խմորից պատրաստված համեղություն

Բաղադրությունը

  • 180 գ կաթնաշոռ,
  • 1 հատ ձու,
  • 1 ճաշի գդալ շաքարավազ,
  • 0.5 թեյի գդալ վանիլին,
  • 1 շերտ շերտավոր խմոր,
  • 40 գ չամիչ,
  • 40 գ սպիտակ շոկոլադ:

Պատրաստման եղանակը

Կաթնաշոռի վրա ձու ջարդել, ավելացնել շաքարավազ, վանիլին և պատառաքաղով տրորել ու խառնել:

Շերտավոր խմորը գրդնակել:

Կաթնաշոռային զանգվածը քսել շերտի վրա, վրան չամիչ շաղ տալ, և խմորը փաթաթել:

Այնուհետև խմորը բաժանել մասերի:

Որպեսզի ջեռոցում կտորները շատ չտարածվեն, կարելի է յուղաթղթով գլանակներ պատրաստել, դակիչով ամրացնել ծայրերը, և կտորները դնել դրանց մեջ:

Թխել 180 ջերմստիճանում մոտ 30 րոպե:

Սպիտակ շոկոլադը հալեցնել և լցնել կտորների վրա:

Ցանկության դեպքում վրան չորացրած մրգեր շաղ տալ:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում