Բաղադրիչներ
2 հատ լավաշ
400 գ կաթնաշոռ
3 ճ/գ շաքարավազ
2-3 ճ/գ թթվասեր
50 գ չամիչ
10 գ վանիլային շաքարավազ
Սոուսի համար`
2 ձու
100 մլ թթվասեր
1 ճ/գ շաքարավազ
Պատրաստման եղանակը
Չամիչի վրա եռման ջուր լցնել, թողնել 10 րոպե, այնուհետև չորացնել
Կաթնաշոռին ավելացնել շաքարավազ, թթվասեր, վանիլային շաքարավազ, լավ խառնել, ավելացնել չամիչը
Ըստ վերցված կաղապարի չափի կտրել լավաշները
Յուրաքանչյուր լավաշի մեջ կաթնաշոռային զանգվածից լցնել և փաթաթել
Կաղապարի ներսը կարագ քսել և շարել լցոնած լավաշները
Ձուն կոտրել, ավելացնել շաքարավազ, թթվասեր, լավ խառնել և լցնել լավաշների վրա
Դնել 180°C տաքացրած ջեռոցում 25 րոպե
Կարելի է մատուցել )))
Բարի ախորժակ