Բաղադրիչներ
3 սմբուկ
2-3 լոլիկ
3 խաշած ձու
150 գ պանիր
3-4 ատամիկ սխտոր
մայոնեզ
համեմ
Պատրաստման եղանակը
Սմբուկները շրջանաձև կտրատել, համեմել աղով և 2 կողմից տապակել: Շարել մատուցվող ափսեյի մեջ
Մայոնեզին ավելացնել ճզմած սխտոր, խառնել և քսել սմբուկներին
Ավելացնել շրջանաձև կտրատած լոլիկ և մայոնեզ քսել
Ավելացնել մանր կտրատած ձու, մայոնեզ: Նույն հաջորդականությամբ ևս 1 շերտ դնել
Վերջին շերտը լոլիկ դնել, մայոնեզ քսել, ավելացնել քերած պանիր, զարդարել համեմով և մատուցել )))
Բարի ախորժակ