Շատ թեթև, փափուկ և իհարկե շատ համեղ աղցան «Վարդագույն Ֆլամինգո», որը կդառնա ձեր սիրելի աղցաններից մեկը

Բաղադրիչներ

2 խաշած բազուկ

2 հատ հալած պանիր

4 խաշած ձու

200 գ ծովոխեցգետնի ձողիկներ

մայոնեզ

աղ

սև պղպեղ

1-2 ատամիկ սխտոր                    

Պատրաստման եղանակը

Բազուկը քերիչով անցկացնել համեմել աղով, սև պղպեղով, ավելացնել մանրացրած սխտոր, լավ խառնել

Աղցանի առաջին շերտը դնել բազուկը, մայոնեզ քսել

Երկրորդ շերտի համար հալած պանիրը 10-15 րոպե դնել սառցարանում, հանել, անցկացնել քերիչով, ավելացնել բազուկի վրա, համեմել սև պղպեղով, մայոնեզ քսել

Երրորդ շերտի համար քերիչով անցկացնել ձուն, ավելացնել աղցանին և մայոնեզ քսել

Չորրորդ շերտը համար դնել քերիչով անցկացրած ծովոխեցգետնի ձողիկները, մայոնեզ քսել, 1-2 ժամ թողնել սառնարանում

Զարդարել սամիթով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում