Շատ թեթև բանջարեղենային տաք ուտեստ, որն անպայման կընդգրկվի ձեր հիմնական ճաշացանկի մեջ: Շոգեխաշած կաղամբ կարտոֆիլով:

Բաղադրիչներ

500 գ կաղամբ

500 գ կարտոֆիլ

120 գ սոխ

150գ գազար

2 ճ/գ ձեթ

30 գ կարագ

200 մլ ջուր

1 թ/գ շաքարավազ

½ թ/գ սև պղպեղ

2 թ/գ աղ

Պատրաստման եղանակը

Միջին ուժգնության կրակի վրա 3-4 րոպե տապակել կիսալուսնաձև կտրատած սոխը, ավելացնել երկարությամբ կտրատած կաղամբը, քերած գազարը, թողնել կրակին ևս 3-4 րոպե, այնուհետև ավելացնել 100 մլ ջուր, փակել կափարիչը և թողնել 10 րոպե

Համեմել աղով, շաքարավազով, ավելացնել 100 գ ջուր, լավ խառնել, ավելացնել խորանարդաձև կտրատած կարտոֆիլը, փակել կափարիչը և թողնել տապակվի թույլ կրակի վրա 15 րոպե

Ավելացնել տոմատի մածուկը, կարագը, համեմել սև պղպեղով, լավ խառնել, թողնել ևս 5 րոպե

 Կարող եք մատուցել կտրտած համեմով )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում