Շատ գեղեցիկ նախուտեստ, շատ գեղեցիկ սեղանի համար։ Լցոնած ձու

Բաղադրիչներ

6 խաշած ձու

100 գ երշիկ

1/2 կարմիր պղպեղ

1/2 դեղին պղպեղ

1/2 լոլիկ

1 տուփ կանաչ ձիթապտուղ

կանաչ սոխ

1/2 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

աղ, սև պղպեղ

2 ճ/գ մայոնեզ

Պատրաստման եղանակը

Խաշած ձվերը երկարությամբ բաժանել 2 մասի, դեղնուցներն առանձնացնել և ճզմել

Երշիկը, կանաչ սոխը մանր կտրատել, ավելացնել դեղնուցներին։ Ավելացնել աղ, սև և կարմիր պղպեղներ, մայոնեզ և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-1,5թ/գ լցնել ձվի սպիտակուցների մեջ

Զարդարել մանր կտրատած գունավոր պղպեղներով և շարել մատուցվող ափսեի մեջ

Կենտրոնում դնել կանաչ ձիթապտուղ։  Լոլիկը բարակ կտրատել, վարդի ձև տալ, դնել ձիթապտուղների կենտրոնում

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում