Բաղադրիչներ
700 գ շերտավոր խմոր
200 գ սունկ
20 մլ ձեթ
1 գլուխ սոխ
աղ
40 գ թթվասեր
50 գ սպանախ
100 գ պանիր
1 ձու
Պատրաստման եղանակը
Շերտավոր խմորից շրջանակներ կտրել, 4 կողմից կտրվածք անել

Սունկը մանր կտրատել, 4 րոպե տապակել, ավելացնել մանրացրած սոխ, թողնել 3 րոպե

Ավելացնել աղ, թթվասեր, սպանախ, թողնել 5 րոպե

Յուրաքանչյուր շրջանակի կենտրոնում 2 թ/գ ստացված խճողակից լցնել, ավելացնել քերած պանիր, անկյունները ծաղկի պես հավաքել

Պատել ձվով և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ