Շա՜տ հետաքրքիր, յուրօրինակ, գեղեցիկ և համեղ: Կարտոֆիլե սնկեր

Բաղադրիչներ

500 գ խաշած կարտոֆիլ

200 գ կարտոֆիլի օսլա

1,5 թ/գ աղ

130 մլ ջուր

2 ատամիկ սխտոր

1 թ/գ կարմիր քաղցր պղպեղ

մաղադանոս

4 ճ/գ ձեթ

60 գ կարագ

սառույց

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը ճզմել, ավելացնել օսլա, աղ, ջուր` մաս-մաս, խառնել, խմորի պես հունցել

Գնդիկներ ձևել, շշի օգնությամբ սնկի ձև տալ

Լցնել եռացող ջրի մեջ, 3 րոպե թողնել ուժեղ կրակի վրա

Սառույցը լցնել խոր տարայի մեջ, ավելացնել ջուր, սնկերը տեղափոխել այդ ջրի մեջ, թողնել մի քանի րոպե և հանել ջրից

Ավելացնել մանրացրած սխտոր, կարմիր պղպեղ, մաղադանոս: Կարագը հալեցնել  և ավելացնել սնկերին

Մատուցելու ժամանակն է )))

 Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում