Բաղադրիչներ
300 գ կաղամբ
1 հատ գազար
1-2 հատ թթու վարունգ
200 գ խաշած լոբի
1-2 ատամիկ սխտոր
1 թ/գ հատիկավոր (ֆրանսիական) մանանեխ
1թ/գ համեմի աղացած սերմ
0,5 թ/գ սև պղպեղ
1 թ/գ խնձորի քացախ
2 ճ/գ ձեթ
Պատրաստման եղանակը
Կաղամբը մանր կտրատել, գազարն անցկացնել քերիչով

Ավելացնել կտրատած վարունգը

Ավելացնել խաշած լոբին, մանրացրած սխտորը, հատիկավոր մանանեխը, համեմի աղացած սերմը, սև պղպեղը, աղը`եթե անհրաժեշտություն լինի, քացախը, ձեթը և լավ խառնել

Մատուցելու ժամանակն է )))

Բարի ախորժակ