Նրբահամ և անչաձ համեղ «Ռաֆաելլո» տորթ՝ Ձեր ընկերուհիներին զարմացնելու համար

Տորթ «Ռաֆաելլո»

Բաղադրիչները
Բիսկվիթ
3 հատ ձու
100 գ շաքարավազ
50 գ կարագ
2 ճաշի գդալ փխրեցուցիչ
140 գ ալյուր
40 գ կոկոսի քերուկ

Կրեմ
500 գ սերուցքային պանիր
120 գ շաքարավազ
100 գ կոկոսի քերուկ
200 մլ սերուցք

Պատրաստման եղանակը

Շաքարավազը և ձուն միասին հարել:

Ավելացնել հալեցրած կարագը:

Ավելացնել փխրեցուցիչը:

Ավելացնել կոկոսի քերուկը:

Ավելացնել ալյուրը:

Անընդհատ հարել մինչև միասեռ զանգված ստացվի:

Խմորը հավասար տարածել յուղաթղթի վրա, թխել 180 աստիջան ջերմությամբ ջեռոցում 10 րոպե:

Սերուցքային պանիրը շաքարավազի հետ հարել:

Ավելացնել կոկոսի քերուկը:

Ավելացնել սերուցքը, և լավ հարել:

Կրեմը հավասարաչափ քսել շերտերին, ձևավորել կոկոսի քերուկով:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:

Կիսվել Facebook-ում