Բաղադրիչներ
1 գլուխ սոխ
5-6 կարտոֆիլ
1 ձու
աղ
սև պղպեղ
3 ճ/գ ալյուր
2 խաշած ձու
2 ատամիկ սխտոր
3 ճ/գ մայոնեզ
Պատրաստման եղանակը
Կարտոֆիլն անցկացնել քերիչով, ավելացնել աղ, սև պղպեղ, 1 ձու, մանրացրած սոխ, ալյուր
Պանիրը, խաշած ձուն անցկացնել քերիչով, ավելացնել ճզմած սխտոր, մայոնեզ և լավ խառնել
Կարտոֆիլե զանգվածից 1-2 ճ/գ լցնել թավայի մեջ, տապակել 2 կողմից
2-րդ կողմի վրա շրջելուց` 1-ական ճ/գ պանրային զանգված լցնել, ծածկել կափարիչն ու թողնել 5-6 րոպե
Կարող եք զարդարել մանրացրած սամիթով մատուցել )))
Բարի ախորժակ