Նրբահամ, գեղեցիկ և ախորժելի ջեռեփուկ, որը կարելի է պատրաստել նաև տոնական սեղանի համար

Բաղադրիչներ

250 գ ալյուր

125 գ կարագ

1 ձու

40 մլ ջուր

2 սոխ

250 գ խաշած հավի կրծքամիս

250 գ սունկ

150 գ պանիր

250 մլ 30% սերուցք

0,5 թ/գ ռեհան

6-8 հատ Չերրի լոլիկ

աղ

սև պղպեղ

կաղապարի չափը` 26 սմ

Պատրաստման եղանակը

Ալյուրին ավելացնել աղ, կարագը թաթախել ալյուրի մեջ, անցկացնել քերիչով, ալյուրի հետ լավ խառնել

Ավելացնել 1 ձու, սառը ջուր, խառնել և խմոր հունցել: Պետք է ստացվի չկպչուն խմոր

Սոխը կիսալուսնաձև կտրատել, տաապակել` մինչև կստանա ոսկեգույն երանգ։ Լցնել մաղիչի մեջ, որպեսզի ավելորդ յուղը դուրս գա

Նույն թավայի մեջ, առանց ձեթ տապակել կիսալուսնաձև կտրատած սունկը (ընթացքում 4 ամբողջական սունկ ավելացրեք տապակին`  ձևավորման համար )

Երբ սնկի հեղուկն ամբողջությամբ քաշվում է, ավելացնել մի քիչ ձեթ, տապակել այնքան, մինչև կստանան ոսկեգույն երանգ, համեմել աղով և պղպեղով

Պատրաստ լինելուն պես` առանձնացնել 4 ամբողջական սնկերը, իսկ մնացյալը թողնել մի կողմ

Խաշած հավի կրծքամիսը մանր կտրատել, ավելացնել սոխը, քերած պանրի մի մասը, լավ խառնել

Կաղապարի մեջ սննդային թուղթ փռել, խմորը տեղավորել (կարելի է գրտնակել, կամ պարզապես ձեռքով բացել), անկյունները պատառաքաղով ձևավորել

Լցնել մսային զանգվածը, տարածել

Ավելացնել տապակած սունկը

Ավելացնել քերած պանիր

Սերուցքի մեջ լցնել չորացրած 0,5 թ/գ ռեհան, աղ, խառնել, լցնել ուտեստի վրա

Առանձնացված ամբողջական սնկերը դնել, լոլիկները 2 կեսի բաժանել ևզարդարել ուտեստը

Փակել փայլաթիթեղով, կենտրոնում մի փոքր անցք անել, դնել 180°C տաքացրած ջեռոցում 40-45 րոպե

Կարող եք զարդարել ցանկացած կանաչեղենով և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում