Բաղադրիչներ
1 ձու
70 գ կարագ
70 գ շաքարավազ
60 մլ կաթ
310 գ ամբողջական հացահատիկի ալյուր
1 թ/գ փխրեցուցիչ
աղ
1 թ/գ վանիլային շաքարավազ
Ըստ ցանկության` ընկուզեղեն, չիր, շոկոլադ
Պատրաստման եղանակը
Կարագին (սենյակային ջերմաստիճանի) ավելացնել մի պտղունց աղ, շաքարավազ և լավ խառնել

Ավելացնել ձու, կաթ և լավ խառնել

Ըստ ցանկության կարելի է ավելացնել ընկուզեղեն, չիր, շոկոլադ, տվյալ դեպքում` ազնվամորի և խառնել

Ամբողջական հացահատիկի ալյուրին ավելացնել փխրեցուցիչ և լավ խառնել

Ավելացնել խմորին, լավ խառնել, այնուհետև ձեռքով հավաքել: Պետք է ստացվի մի փոքր կպչուն խմոր

Խմորը բաժանել 4 մասի, յուրաքանչյուրը դնել սննդային պոլիէթիլենի մեջ, 10-15 րոպե թողնել սառնարանում (այս տարբերակով կարելի է խմորը մի քանի օր պահել սառնարանում)

Հանել սառնարանից, խողովակի տեսք տալ և մասերի բաժանել: Ջեռոցի տապակի վրա սննդային թուղթ փռել, խմորեղենը շարել և դնել 180°С տաքացրած ջեռոցում 20-25 րոպե

Զարդարեք շոկոլադե ջնարակով, մանրացրած հատապտղով, չրով կամ ընկույզով և մատուցեք )))

Բարի ախորժակ