Նոր տարբերակ խաչապուրիներ պատրաստելու համար

Խաչապուրի

Բաղադրիչներ

  • 200 մլ մածուն
  • 1/3 թեյի գդալ սոդա
  • 0.5 թեյի գդալ աղ
  • 0.5 թեյի գդալ շաքարավազ
  • 20 մլ բուսական յուղ
  • 1 հատ ձու
  • 400–430 գր ալյուր

Պատրաստման եղանակը

1 Սոդան խառնել մածնին, ավելացնել շաքարավազը, աղը, ձուն և հարել:
2 Խառնուրդին ավելացնել ալյուր, բուսական յուղ, և հունցել խմորը:
3 Բաժանել չորս մասի, գնդել, փակել սննդային տոպրակով, թողնել 10–15 րոպե:
4 Պանիրը անցկացնել քերիչով, ավելացնել մեկ հատ ձու, համեմել աղով և պղպեղով: Խառնել և բաժանել չորս մասի:
5 Խմորը մի փոքր հարթեցնել, մեջտեղում դնել պանիրը, և ծայրերը, իրար միավորելով, փակել:
6 Յուրաքանչյուրը պտտել և ձեռքերով հարթեցնել:
7 Տապակել չոր թավայի մեջ՝ փակ կափարիչով, ցածր կրակի վրա:
8 Հանել և վրան քսել հալեցրած կարագ:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում

Մեկնաբանություններ

Ваш адрес email не будет опубликован.