Բանջարեղենային աղցան
Բաղադրությունը
200 գ ֆետա պանիր
1 հատ վարունգ
1 հատ քաղցր պղպեղ
30 գ ռուկոլա
100 գ թթվասեր
200 գ պահածոյացված եգիպտացորեն
45 գ չորահաց
1/2 թեյի գդալ աղ
Պատրաստման եղանակը
Վարունգը մանր կտրատել:
Պղպեղը մանր խորանարդներով կտրատել:
Ավելացնել աղը:
Ավելացնել եգիպտացորենը և ռուկոլան:
Ֆետա պանիրը խորանարդներով կտրատել:
Ավելացնել թթվասերը, և լավ խառնել:
Ավելացնել չորահացերը, և լավ խառնել:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: