Դդմիկով ուտեստ

Խրթխրքան դդմիկով ձողիկներ՝ ամենահեշտ և համեղ բաղադրատոմսով:
Բաղադրիչներ
- 2 հատ դդմիկ
- 1 թեյի գդալ աղ
- 100 գ պանիր
- 2 հատ ձու
- 100 գ պաքսիմատ
- 1 թեյի գդալ պապրիկա կամ կարմիր պղպեղ
- 0.5 թեյի գդալ սխտորի փոշի
- 2-3 ճաշի գդալ ալյուր
Սոուս
- 2-3 ճաշի գդալ թթվասեր
- 2-3 ատամիկ սխտոր
- սամիթ
- համեմունքներ
Պատրաստման եղանակը
- Դդմիկները երկարությամբ կտրատել: Վրան աղ ցանել, թողնել մնա:

- Պաքսիմատին ավելացնել կարմիր պղպեղը:
- Պանիրը մանր քերիչով քերել, ավելացնել պաքսիմատին:

- Դդմիկները լցնել սննդային տոպրակի մեջ, վրան ավելացնել ալյուրը, և խառնել:

- Դդմիկները թաթախել ձվի մեջ, այնուհետև պաքսիմատի մեջ:

- Դնել յուղաթղթի վրա:
- Եփել ջեռոցում 180°C տաքությամբ 20-25 րոպե:

Սոուս
- Սամիթը մանր կտրատել, սխտորը քերել վրան:
- Ավելացնել թթվասերին, և լավ խառնել:
- Ավելացնել համեմունքները՝ ըստ նախասիրության:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով:
Պատրաստում ենք սիրով:
