Բաղադրատոմսեր Տաք ուտեստներ

Ընդամենը 15 րոպե, և նմանը չունեցող անուշաբույր բանջարեղենային ռագուն կհայտնվի Ձեր սեղաններին

Բանջարեղենային ռագու
Անզուգական բանջարեղենային ուտեստ՝ ամռան տապին պատրաստելու և Ձեր սիրելիներին զարմացնելու համար:

Բաղադրիչներ

  • 2 հատ սմբուկ
  • 1 հատ բուլղարական պղպեղ
  • 1 հատ դդմիկ
  • 1 հատ լոլիկ
  • 1 հատ սոխ
  • 1 հատ գազար
  • 1-2 ատամիկ սխտոր
  • բուսայուղ
  • աղ
  • շաքարավազ
  • համեմունքներ

Պատրաստման եղանակը

  • Սմբուկները կտրատել, տապակել բուսայուղի մեջ: Թողնել կիսաեփ:
  • Սոխը և սխտորը առանձին տապակել բուսայուղով:
  • Գազարը և պղպեղը կտրատել, և ավելացնել սոխին: Տապակել 5 րոպե:
  • Դդմիկները կտրատել, և ավելացնել զանգվածին:
  • Տապակել 5 րոպե միջին կրակի վրա:
  • Լոլիկը մանր կտրատել, ավելացնել զանգվածին:
  • Ավելացնել նաև նախապես տապակված սմբուկը
  • Վերջում ավելացնել համեմունքները, շաքարավազը և աղը:
  • Ըստ նախասիրության կարող եք ավելացնել նաև կտրատված թարմ կանաչի:
Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: