Նախուտեստ, որը դուր կգա բոլոր հյուրերին

Բաղադրությունը

3 հատ կարտոֆիլ,

2 հատ սոխ,

400 գ խոզի աղացած միս,

1 ատամիկ սխտոր,

3 հատ թթու վարունգ,

150 գ պինդ պանիր,

աղ՝ ըստ ճաշակի,

սև պղպեղ` ըստ ճաշակի:

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կեղևով եփել մոտ 10 րոպե, մինչև կիսաեփ կլինի: Մաքրել և կտրել մոտ 1 սմ հաստությամբ մասերի:

Մաքրել սոխը և շրջաններով կտրել:

Մնացած սոխը բլենդերով հարել, ավելացնել աղացած մսի վրա ճզմված սխտորի, աղի, պղպղեղի հետ միասին, մի լավ խառնել և որոշ ժամանակով դնել սառնարանում:

Թավան յուղաթղթով ծածկել: Վրան դնել կարտոֆիլը, դրա վրա սոխը, իսկ վերևում լցնել աղացած մսով լցոնը և արանքում մի փոքր խորություն բացել:

Թթու վարունգները  մանր կտրատել և դնել աղացած մսի վրա բացված խորության մեջ:

Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան, մեր ուտեստը դնել ջեռոցի մեջը մոտ 10 րոպե, դրանից հետո հանել, վրան քերած պանիր շաղ տալ և կրկին 10 րոպեով ուղարկել ջեռոցը:

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում