Բաղադրիչներ
12 հատ պղպեղ
400 գ 2 տեսակի պանիր` ըստ ճաշակի
5 ցողուն մաղադանոս
100 գ ընկույզ
½ ճ/գ մշկընկյույզ
1 ճ/գ քնջութ
4 ատամիկ սխտոր
4 ճ/գ ձիթայուղ
3 ճ/գ նռան օշարակ
0,5 կիտրոի հյութ
Պատրաստման եղանակը
Պղպեղների միջուկները հեռացնել, դնել 250°С տաքացրած ջեռոցում 15 րոպե, ապա ծածկել 10 րոպե, այնուհետև հեռացնել կեղևները
200-ական գ 2 տարբեր տեսակի պանիրները ճզմել (կարելի է վերցնել նաև պանիր և կաթնաշոռ), խառնել իրար: Ավելացնել մանրացրած մաղադանոս, ընկույզ, մշկընկույզ, քնջութ և լավ խառնել
Ստացված զանգվածից 1-ական ճ/գ վերցնել, օվալի ձև տալ
Պղպեղները կիսել երկարությամբ, յուրաքանչյուրի մեջ 1 օվալաձև միջուկ դնել և փաթաթել
Առանձին տարայի մեջ իրար խառնել ճզմած սխտորը, ձիթայուղը, նռան օշարակը, կիտրոնի հյութը և լավ խառնել
Լցնել պղպեղների վրա, խոհանոցային վրձինով տարածել, ավելացնել մանրացրած ընկույզ, թողնել 30 րոպե և մատուցել
Բարի ախորժակ