Յուրօրինակ համ, գեղեցկություն, և դա հենց ա՛յս ուտետսն է: Հավի լյարդ` բեռլինյան ձևով

Բաղադրիչներ

650 գ հավի լյադ

2 ճ/գ ալյուր

2 գլուխ սոխ

2 կանաչ խնձոր

աղ

սև պղպեղ

կուրկումա

կարմիր քաղցր պղպեղ

Պատրաստման եղանակը

Միսը լվանալ, թաթախել ալյուրի մեջ, համեմել աղով, սև պղպեղով և 2 կողմից տապակել

Հանել տապակից, նույն բուսայուղի մեջ տապակել երկարությամբ կտրատած խնձորը: Այն պետք է մի փոքր փոխի գույնն ու փափկի

Առանձին տապակել նաև կիսալուսնաձև կտրատած սոխը, համեմել աղով, սև և կարմիր պղպեղներով, ավելացնել կուրկումա, լավ խառնել, թողնել մինչև սոխը ոսկոգույն երանգ ստանա և վերցնել կրակից

Հրակայուն տարայի մեջ շարել խնձորների մի մասը, ավելացնել մսի մի մասը, ապա սոխի մի մասը: Ավելացնել 2-րդ շերտը` նույն հերթականությմաբ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 13-15 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում