Յուրաքանչյուր ուտեստ համեղ է ստացվում, երբ պատրաստում ես սիրով: Աղացած մսով և սնկով կոտլետներ` ջեռոցում

Բաղադրիչներ

800 գ աղացած միս

1/2 թ/գ աղ

1/2 թ/գ սև պղպեղ

4 կտոր հաց

4 ատամիկ սխտոր

1 գլուխ սոխ

Խճողակի համար`

1 գլուխ սոխ

1 գազար

400 գ սունկ

3 ճ/գ մայոնեզ

1/2 թ/գ աղ

1/3 թ/գ սև պղպեղ

1 ձու

150 գ պանիր

Պատրաստման եղանակը

Աղացած մսին ավելացնել աղ, սև պղպեղ: Հացը թրջել, ապա սոխի, սխտորի հետ միասին անցկացնել բլենդերով և ավելացնել մսին

Շրջանաձև կոտլետների պես բացել և շարել ջեռոցի տապակի մեջ

Խճողակի պատրաստման համար անհրաժեշտ է սոխը խորանարդաձև կտրատել, 2 րոպե տապակել, ավելացնել քերած գազար, թողնել ևս 3-4 րոպե և վերցնել կրակից

Ավելացնել տապակած սունկ, մայոնեզ, աղ, սև պղպեղ, ձու և լավ խառնել

Ստացված զանգվածից 1-ական ճ/գ դնել յուրաքանչյուր մսի վրա, ավելացնել քերած պանիր և դնել 200°С տաքացրած ջեռոցում 20 րոպե

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում