Յուրահատուկ տարբերակ մսով և կարտոֆիլով ուտեստ պատրաստելու համար

Մսով և կարտոֆիլով ուտեստ
Արագ, ախորժելի և դյուրին բաղադրատոմս, որը բոլորին դուր կգա:

Բաղադրիչներ

  • 300 գր ալյուր
  • 170 մլ ջուր
  • 2 ճաշի գդալ բուսական յուղ
  • 300 գր կարտոֆիլ
  • 300 գր աղացած միս
  • մաղադանոս
  • ռեհան
  • աղ
  • կարմիր պղպեղ
  • աղացած սև պղպեղ
  • սոխ

Պատրաստման եղանակը

1 Պատրաստել սոխարած, ավելացնել աղացած միսը և տապակել:
2 Կարտոֆիլը եփել և խյուս պատրաստել:
3 Ալյուրին 3/4 թեյի գդալ աղ խառնել, ավելացնել տաք ջուր, բուսական յուղ, հունցել խմորը և բաժանել 7–8 մասի:
4 Յուրաքանչյուրը բուսական յուղով պատել, դնել տարայի մեջ, փակել սննդային տոպրակով:
5 Միջուկի համար աղացած միսը և կարտոֆիլի խյուսը խառնել, ավելացնել կտրատված մաղադանոսը և ռեհանը, համեմել աղով և պղպեղով:
6 Խմորը ուղանկյունաձև գրդնակել, վրան լցնել միջուկը (ծայրերը բաց թողնել), լայն ծայրերը ծալել:
7 Փաթաթել, վրայից սեղմել (որ դառնա մոտ 2–2.5 սմ հաստության):
8 Տապակել միջին կրակի վրա, ամեն կողմից մոտ 5 րոպե:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում