Յուրահատուկ տարբերակ կարտոֆիլներ պատրաստելու համար

Լցոնած կարտոֆիլ
Այս ուտեստը դուր կգա բոլորին, հատկապես երեխաներին: Այն կարտոֆիլ պատրաստելու ամենահամեղ տարբերակերից մեկն է:

Բաղադրիչներ

  • 3–4 հատ կարտոֆիլ (մեծ)
  • 1 հատ լոլիկ
  • 40 գր կարագ
  • 50 գր պանիր
  • բուսական յուղ
  • 50 մլ կաթ
  • ձիթապտուղ
  • մաղադանոս
  • աղ
  • աղացած սև պղպեղ
  • կարմիր պղպեղ (քաղցր)

Պատրաստման եղանակը

1 Կարտոֆիլը լավ լվանալ, չորացնել, վրան բուսական յուղ քսել և դնել ջեռոցում մոտ մեկ ժամ 200° C ջերմաստիճանում (կարտոֆիլի տակ փայլաթիթեղ դնել):
2 Կարտոֆիլի վերին մասը կտրել, և գդալի օգնությամբ հանել միջուկը:
3 Կտրված մասը դնել փորված կարտոֆիլի մեջ:
4 Մանր կտրատել ձիթապտուղները և մաղադանոսը, պանիրը քերիչով անցկացնել:
5 Միջուկը տրորել, ավելացնել կարագ, պանիր, համեմել աղով և պղպեղով: Ավելացնել մաղադանոսը, ձիթապտուղները, լոլիկը, կաթը և լավ խառնել:
6 Փորված կարտոֆիլները լցոնել խառնուրդով, վրան բուսական յուղ քսել և դնել ջեռոցում մոտ 20 րոպե 200°C ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում