Բրնձով ուտեստ

Ուտեստը ստացվում է հյութալի և անուշահամ: Այն համեղ տարբերակ է ճաշի և ընթրիքի համար:
Բաղադրիչներ
- 300 գր հավի փափկամիս
- 350 գր բրինձ
- 3–4 հատ ձու (ըստ ցանկության)
- 1 հատ գազար
- 50–80 գր կանաչ ոլոռ
- կանաչ սոխ
- աղ
- աղացած սև պղպեղ
- կարմիր պղպեղ
Պատրաստման եղանակը
- Հավի փափկամիսը կտրատել, տապակել 5–7 րոպե, համեմել աղով և պղպեղով, տապակել ևս մի քանի րոպե և հանել կրակի վրայից:

- Ձուն հարել, տապակել, ավելացնել մսին:

- Կիսաեփ բրինձը լցնել թավայի մեջ, ավելացնել սոյայի սոուս և տապակել մի քանի րոպե: Գազարը և կանաչ սոխը մանր կտրատել:

- Ոլոռը և գազարը ավելացնել բրնձին: Խառնել, փակել կափարիչով և եփել 5–7 րոպե միջին կրակի վրա:

- Ավելացնել միսը և ձուն, եփել ևս 3–4 րոպե փակ կափարիչով:

- Մատուցելիս ավելացնել կտրատված կանաչ սոխը:

Բարի ախորժակ
