Մրգային տորթի պատրաստման ամենապարզ, բայց և համեղ բաղադրատոմսը: Մրգային տորթ

Բաղադրիչներ

Խմորի համար`

6 ձու

200 գ շաքարավազ

1 ճ/գ ալյուր

10 գ վանիլին

Կրեմի համար`

250 գ սերուցք

2 ճ/գ խտացրած կաթ

միրգ` ըստ ճաշակի

Կաղապարի չափը – 24 սմ

Պատրաստման եղանակը

 6 ձուն հարել` մաս-մաս ավելացնելով շաքարավազ

Ավելացնել ալյուր, վանիլին, լավ խառնել, լցնել կաղապարի մեջ, դնել 170°С տաքացրած ջեռոցում 25-30 րոպե, թողնել սառչի, այնուհետև բաժանել 2 շերտի

Կրեմի պատրաստման համար անհրաժեշտ է սերուցքը հարել, ավելացնել խտացրած կաթ, հարել և քսել խմորի 1-ին շերտին

Ավելացնել կտրատած միրգ (տվյալ դեպքում` բանան), ևս 1 շերտ կրեմ

Դնել խմորի 2-րդ շերտը և ամբողջը պատել կրեմով

Հավասարեցնել կրեմի շերտը, զարդարել մրգերով` ըստ ճաշակի, թողնել 1-2 ժամ և մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում