Մսով և պանրով ռուլետ, որը կարելի՞ է ընդունել և՛ որպես նախուտեստ, և՛ որպես տաք ուտեստ

Բաղադրիչներ

300-400 գ աղացած միս

300 գ հավի աղացած միս

1 ձու

1 թ/գ աղ

100 գ պանիր

100 գ կանաչ սոխ, մաղադանոս

1 թ/գ պապրիկա

սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Սոխն անցկացնել քերիչով, լցնել քամիչի վրա, որպեսզի ավելորդ հեղուկը դուրս գա

Աղացած մսերը խառնել իրար, ավելացնել աղ, պապրիկա, սև պղպեղ, քերիչով անցկացրած սոխը, ձու, լավ խառնել

Պանիրն անցկացնել քերիչով, կանաչեղենը մանրացնել

Սննդային թուղթ փռել, շատ քիչ ձեթ քսել, միսը բացել

Լցնել քերած պանիրը, կանաչիները

Ռուլետի պես փաթաթել, թողնել թղթի մեջ

Փաթաթել նաև փայլաթիթեղի մեջ և դնել 180°С տաքացրած ջեռոցում 60 րոպե

Մատուցե՛ք, քանի դեռ տաք է )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում