Բաղադրությունը
(նախատեսված 2 հոգու համար)
- 300 գ խզի միս,
- 70 գ պանիր,
- 1 սոխ,
- 1 հատ մեծ լոլիկ,
- 1 ճաշի գդալ թթվասեր,
- աղ,
- սև պղպեղ,
- 1 ճաշի գդալ քացախ,
- 1/2 թեյի գդալ շաքարավազ:
Պատրաստման եղանակը
Խոզի փափուկ միսը «ծեծել», համեմել աղով և պղպեղով:
Թթվասերը 2 կողմից քսել մսի վրա:
Միսը եփել 25 րոպե 200 ջերմաստիճանում:
Սոխը մանր կտրատել: Սոխի վրա տաք ջուր, քացախ, աղ և շաքարավազ լցնել և 10-15 րոպե թողնել, որ մարինացվի:
Լոլիկը կիսաշրջաններով կտրատել:
Պանիրը քերիչով անցկացնել:
Սոխի ջուրը դատարկել, և սոխը թղթե անձեռոցիկով չորանցել:
Միսը հանել ջեռոցից, վրան դնել սոխը և լոլիկը, մի փոքր աղ և պղպեղ անել և առատ լցնել պանիրը:
Եփել ևս 15 րոպե 200 ջերմաստիճանում:
Մատուցելիս ուտեստի վրա կանաչի շաղ տալ:
Բարի ախորժակ