Մսի պատրաստման այս տարբերակը հաստատ չեք փորձել, բայց անպայման փորձեք` պարզապես անմահական է ստացվում: Խոզի տապակած միս

Բաղադրիչներ

1 կգ խոզի փափկամիս

կանաչ սոխ

5 ատամիկ սխտոր

15 գ կոճապղպեղ

2,5 ճ/գ շաքարավազ

1 ճ/գ չիլի պղպեղ

2 ճ/գ բրնձի քացախ

2 դափնու տերև

80 մլ սոյայի սոուս

500 մլ ջուր

Պատրաստման եղանակը

Միսը առանց ձեթի 12-15 րոպե տապակել միջին ջերմության կրակի վրա: Ավելացնել կանաչ սոխ, սխտոր, կոճապղպեղ, թողնել 2 րոպե

Ավելացնել շաքարավազ, դափնու տերև, բրնձի քացախ, սոյայի սոուս, ջուր և թողնել եռա

Եռալուց հետո ծածկել կափարիչն ու թողնել թույլ կրակին 1 ժամ

1 ժամ անց վերցնել կափարիչն ու թողնել ուժեղ կրակին 10 րոպե: Առաջացած յուղային զանգվածը հեռացնել գդալի օգնությամբ, թողնել ևս 5 րոպե և վերցնել կրակից

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ

Կիսվել Facebook-ում