Բաղադրիչներ
3 հավի կրծքամիս
5 ատամիկ սխտոր
1 գլուխ սոխ
½ բաժակ ջուր կամ հավի արգանակ
½ բաժակ սերուցք
Մաղադանոս
0,5 կիտրոնի հյութ
մշկընկույզ
Կարագ
Ձեթ
Աղ
Սև պղպեղ
Պատրաստման եղանակը
Հավի կրծքամսի վրա կտրվածքներ անել, 2 կողմից համեմել աղով, սև պղպեղով
Թավայի մեջ ձեթ լցնել, 1 կտոր կարագ դնել, 2 ատամիկ ճզմած սխտոր դնել և միսը տապակել
Թավայից վերցնել տապակված միսն ու սխտորը, 1 կտոր կարագ դնել, սոխն ու 3 ատամիկ սխտորը մանր կտրատել և տապակել
Ավելացնել ջուր կամ արգանակ, կիտրոնի հյութ, մաղադանոս, 0,5 թ/գ աղ, սերուցք, մշկընկույզ, լավ խառնել և թողնել 3-4 րոպե
Միսը դնել սոուսի մեջ, փակել կափարիչն ու թողնել 15 րոպե
Համտեսելու ճիշտ ժամանակն է )))
Բարի ախորժակ