Բաղադրիչներ
250 գ տավարի խաշած միս
4 մարինացված վարունգ
3 ատամիկ սխտոր
4 խաշած ձու
150 գ ընկույզ
մայոնեզ
100 գ պանիր
նռան մի քանի հատիկ
Շրջանակի չափը` 20*22 սմ
Պատրաստման եղանակը
Միսը խորանարդաձև կտրատել, համեմել աղով, հավասարապես տարածել, մայոնեզ քսել

Ավելացնել քերած վարունգ, սխտոր, խորանարդաձև կտրատած ձու, մայոնեզ

Ընկույզը լավ մանրացնել և ավելացնել աղցանին: 2 ժամ թողնել սառնարանում

Զարդարել քերած պանրով, նռան հատիկներով և սամիթով

Կարող եք մատուցել )))

Բարի ախորժակ