Հիանալի բաղադրատոմս մեղրով բլիթներ պատրաստելու համար

Մեղրով բլիթներ

Բաղադրիչներ

  • 100 գ կարագ
  • 80 գ շաքարավազ
  • 1 տուփ վանիլային շաքար
  • 2 հատ ձու
  • 140 գ մեղր
  • +/-430 գ ալյուր
  • 2 թեյի գդալ փխրեցուցիչ
  • 80 գ ընկույզ

Պատրաստման եղանակը

1 Հալեցրած կարագը և շաքարավազը հարել:
2 Ավելացնել ձուն, մեղրը և կրկին հարել:
3 Այնուհետև զանգվածի մեջ ավելացնել մաղված ալյուրը, փխրեցուցիչը, և խմոր հունցել:
4 Պատրաստի խմորը 20 րոպե թողնել սառնարանում:
5 Ընկույզը բլենդերով մանրեցնել:
6 Խմորից մաս-մաս պոկել, բլիթներ ձևավորել, թաթախել ընկույզի մեջ և դասավորել յուղաթղթով ծածկված ջեռոցի ամանում:
7 Թխել մոտ 20 րոպե 180 ջերմաստիճանում:
Բարի ախորժակ
Կիսվել Facebook-ում