Սերուցքային մակարոն
Բաղադրությունը
200 գ մակարոն
1 տուփ հալած պանիր
500 մլ սերուցք
Աղ
Օրեգանո
Սխտորի փոշի
Բուսայուղ
Պատրաստման եղանակը
Մակարոնը լցնել բուսայուղի մեջ, թեթև տապակել:

Ավելացնել հալած պանրի կտորը, սերուցքը և համեմունքները: Թողնել կրակին 10 րոպե:


Պարբերաբար խառնել, ծածկել կափարիչով և թողնել թույլ կրակին 15 րոպե:

Բարի ախորժակ:
Պատրաստում ենք սիրով: