Բաղադրությունը
- 3 հատ ձու,
- 1 հատ լավաշ,
- 1 հատ նրբերշիկ,
- 80 գ պանիր,
- 1 ճաշի գդալ ձեթ,
- աղ,
- պղպեղ:
Պատրաստման եղանակը
Լավաշը մեջտեղից ծալել և թավայի կափարիչի, և դանակի օգնությամբ շրջան կտրել:
Նրբերշիկը (сарделька) և պանիրը քերիչով անցկացնել:
Ձուն ջարդել, աղ և պղպեղ ավելացնել և հարել:
Թավայի մեջ մի փոքր ձեթ լցնել, դնել թույլ կրակին և թավայի մեջ դնել լավաշի մեկ շերտը:
Լավաշի շերտի վրա շաղ տալ պանրի մի մասը, լցնել ձուն, իսկ հետո շաղ տալ նրբերշիկը, մնացած պանիրը ու ծածկել 2-րդ լավաշով:
Կափարիչով ծածկել թավան և 5 րոպե եփել: 5 րոպե անց զգուշությամբ ուտեստը պտտել մյուս կողմի վրա և եփել ևս 1-2 րոպե:
Բարի ախորժակ